Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աբելյանցիները Բեյրութի հայրենակիցներին առցանց ներկայացմամբ հորդորում են ամուր լինել

Աբելյանցիները Բեյրութի հայրենակիցներին առցանց ներկայացմամբ հորդորում են 
ամուր լինել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն օգոստոսի 9-ի ժամը 20:00-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում կցուցադրի Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» դրաման, որի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն առցանց հարթակում գրել է, որ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը նվիրում են ցեղասպանություն տեսած և ցայսօր ցեղասպանվող բոլոր ժողովուրդներին։

«Բեյրութի մեր հայրենակիցներին, գործընկերներին, «Գասպար Իփեկեան» թատերախմբին մաղթում ենք ամուր կամք և բոլոր արհավիրքներին դիմագրավելու համբերություն»,- ընդգծել է Սահակյանը՝ հավելելով. ««Ի՞նչ է անունը այս յուղոտ խաղի»․ սա է մեր դարի հարցը՝ ըստ բանաստեղծուհի Սոնա Վանի, ու հարցի մեջ ենթադրվում է ու որոշակի է պատասխանը՝ յուղոտ խաղ, քանզի աշխարհը չաղլիկ պատառ է, և անհանգիստ են ժամանակները, և միայն խենթերն են ի վիճակի ժպտալու։ Այս պարագայում մնում է ճշմարտությունը բարբառել նորից բանաստեղծուհու շուրթերով, թե «Աստծո բարբառն է լռությունը, և ես սիրում եմ այն»։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 157-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա և շուրջ 300 վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]