Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ

Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման 
նախարարության աշխատակիցների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ծրագրային անելիքների մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը։ Նախարարը երկրի ղեկավարին է ներկայացրել նորաստեղծ պետական գերատեսչության կառուցվածքը, որը համապատասխանեցվել է ոլորտի գերակա ուղղություններին։

Ժիրայր Միրզոյանը նշել է, որ այսօր Հանրապետության առջև ծառացած ամենահրատապ խնդիրներից են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ու դրանց իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների անհամապատասխանության վերացումը և ՏԻՄ համակարգը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումը։ Այդ նպատակով արդեն իսկ մշակվել է Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների հայեցակարգ, և նախանշվել են հետագա անելիքները։

Իր խոսքում նախագահ Հարությունյանը շեշտել է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են լինելու տարածքային համաչափ զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև նոր որակի տարածքային կառավարման ապահովմանը։ Նախագահը նշել է, որ նախարարությունը լուրջ և համապարփակ աշխատանք պետք է իրականացնի նաև բնական պաշարների կառավարման ոլորտում։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել անտառների ապօրինի հատումների կանխարգելմանը և ընդերքի արդյունավետ ու բարեխիղճ օգտագործմանն ուղղված նախկինում իրականացվող քաղաքականության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ցանկացած չարաշահում և կոռուպցիոն երևույթ պետք է պատժվեն խստագույն կերպով։

Անդրադառնալով նախարարության վարչական շենքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն պատկանում է մասնավոր ընկերության, և վերջինս իր խնդրանքով շենքն անհատույց տրամադրել է նախարարությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am