Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Կայացել է ԱԱՏՄ ղեկավարին կից դեղագործական ոլորտի խորհրդակցական խմբի նիստը

Կայացել է ԱԱՏՄ ղեկավարին կից դեղագործական ոլորտի խորհրդակցական խմբի 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ կայացել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հեռավար նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱԱՏՄ-ն։

«Օրակարգի հիմնական թեման առնչվում էր դեղերի վերահսկողության հիմնական ռիսկերին, դեղերի ոլորտում ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկին։

Հակոբ Ավագյանը, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է` նպատակ ունենալով բարձրացնել տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։

Ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ նպատակադրվել է խորհրդակցել դեղերի բնագավառին առնչվող խնդիրների շուրջ ու վերահսկողական աշխատանքների արդյունավետությունն առավելագույնս բարձրացնել։

Խորհրդակցական խմբի անդամները բարձրացրել են այս առումով իրենց մտահոգող մի շարք խնդիրներ, կապված, մասնավորապես, Հայաստանում ապօրինի, չգրանցված դեղերի առկայության, դեղատոմսերով դեղերի բացթողնման հետ եւ այլն։

Ի պատասխան հարցադրումների՝ Ավագյանը տեղեկացրել է, որ չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։ «Ավելին, վերահսկողական գործիքներն են ուժեղացվում։ Կա ռիսկերի մեթոդաբանություն, որի հիմքով արդեն ԱԱՏՄ տարեկան ստուգումների ծրագիրն է մեկնարկել։ Դրանում առավել ռիսկային գնահատված տնտեսավարողների թվում մեծաթիվ են դեղերի ոլորտում գործողները։ Անօրինական դեղերի հայտնաբերման օպերատիվ հնարավորությունն ենք ուզում մեծացնել։ Վերահսկողական գործիքներից մեկն էլ Tax stump համակարգն է, որը ներդրման փուլում է»,- շեշտել է ԱԱՏՄ ղեկավարը։

Երկուստեք բարձր է գնահատվել գործակցության այս ձեւաչափը։ Դեղագործության խորհրդակցական խմբի ներկայացուցիչներըւ շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ մասնագիտական փորձի ներդրմամբ նպաստել դեղերի դաշտում վերահսկողության բարելավմանը եւ առկա խնդիրների լուծմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ գրավոր առաջարկներ ներկայացնել եւ շարունակել համատեղ աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ