Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ասֆալտապատվում է ճանապարհ Բերդավան գյուղում

Ասֆալտապատվում է ճանապարհ Բերդավան գյուղում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 40 տարի առաջ վերանորոգված ճանապարհներն ասֆալտապատվում են։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

«2,4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսվա սկզբին»,- նշում եմ մարզպետարանից:

Օգոստոսի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ ներկայումս այնտեղի մի շարք քաղաքներում և գյուղերում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Դիլիջանում ընթանում է 4 փողոցի հիմնական, կենտրոնական շրջանաձև հատվածի շինարարությունը, սկսվել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի չվերանորոգված հատվածի վերանորոգումը: Իջևանում աշխատանքներ են իրականացվում երկու փողոցում: Վերջերս ավարտվել է Գետահովտի ճանապարհի լիարժեք վերանորոգումը, ինչպես նաև ընթանում են 1980-ականներից հետո չվերանորոգված Բերքաբեր գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Սկսվել է Այգեպար գյուղի ճանապարհների շինարարությունը։

Մարզպետը նաև հավելել էր, որ 2021թ. համար նախատեսվում է վերանորոգել Բերդ-Ճամբարակ ճանապարհի 16,5 կմ հատվածը, որի նախագծային աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ