Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌՏՕԱ-ն համեմատել Է հանգստի արժեքը Ռուսաստանում, Թուրքիայում եւ Տանզանիայում

 ՌՏՕԱ-ն համեմատել Է հանգստի արժեքը Ռուսաստանում, Թուրքիայում եւ Տանզանիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առողջարաններում հանգստանալն ավելի հասանելի Է, քան Թուրքիայում եւ Տանզանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) տվյալները: Նվազագույն գների չափումը կատարվել Է օգոստոսի 2-ի երեկոյան երկու մարդու համար փաթեթային շրջագայությունների համար՝ թռչելով օգոստոսի 8-14-ը, յոթ գիշեր տեւողությամբ եւ ներառյալ թռիչքը, ապրելը եւ սնունդը:

Հանգստի նվազագույն գները գրանցվել են Ղրիմի եւ Կրասնոդարի երկրամասի առողջարաններում, որտեղ գինը տատանվում Է 27,5-ից մինչեւ 32,9 հազար ռուբլի: Այնուամենայնիվ, վերլուծաբանները նշում են, որ դա 8-13 տկոսով ավելի թանկ Է, քան մեկ շաբաթվա վաղեմության ցուցանիշները: «Ինչ վերաբերում Է արտասահմանյան առողջարանների նվազագույն գներին, ապա Թուրքիան տուրիստական փաթեթների մեկնարկային գներով սկսում Է դանդաղորեն հասնել Ռուսաստանի առողջարաններին, բայց այն, միեւնույն Է, ավելի թանկ Է: Այսպես, ամենաԷժան շաբաթական շրջագայությունն Անթալիայում (Սիդե) այս ամսաթվերին երկու հոգու վրա (նախաճաշերի համար) նստում Է 39,8 հազար ռուբլի:

Տանզանիայի գները նույնպես փոքր-ինչ պակասել են նվազագույն նշաձողով՝ սկսած 133,8 հազար ռուբլի՝ երկու հոգու շրջագայության համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսել Է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի հետ: Այս ամսաթվից թռիչքներ են սկսվել Թուրքիայի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Անկարան եւ Ստամբուլը, իսկ օգուստոսի 10-ից սկսած, կվերսկսեն չվերթները Անթալիայի, Բոդրումի եւ Դալամանի առողջարաններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am