Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չեխիան Բեյրութ կուղարկի 37 փրկարարների

 Չեխիան Բեյրութ կուղարկի 37 փրկարարների

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետությունը Բեյրութ կուղարկի փրկարարների խումբ, որոնք մասնագիտացած են շենքերի փլվածքներում մարդկանց որոնումների գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին սոցիալական ցանցերում հայտնել Է երկրի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը: «37 փրկարարներից, ներառյալ հինգ փրկարար-կինոլոգներից բաղկացած ջոկատը պատրաստ Է ուղեւորվելու Բեյրութին օգնության»,- նշել Է նա: Լիբանանյան կողմն ընդունել Է օգնության առաջարկությունը:

Չեխ փրկարարների ջոկատը Բեյրութ կմեկնի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ամենաուշը 16:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին): Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը վիթխարի ողբերգություն Է համարել պայթյունը, որը հանգեցրել Է բազմաթիվ զոհերի: «Մենք պատրաստ ենք ամեն տեսակի օգնության»,- հայտարարել Է քաղաքական գործիչը: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]