Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփը Լիբանանում պայթյունը որակել Է ահավոր գրոհ

Թրամփը Լիբանանում պայթյունը որակել Է ահավոր գրոհ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը Լիբանանում տեղի ունեցած պայթյունը որակել Է «գրոհ», թեեւ պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունը չԷ, այլ պայթուցիկ նյութերի բռնկումը Բեյրութի նավահանգստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարծես, թե դա ահավոր գրոհ Է եղել»,-ասել Է Թրամփը մամուլի ասուլիսում: «Բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները՝ ծանր վերքեր ստացել Բեյրութում տեղի ունեցած մեծ պայթյունից: Մենք աղոթում են զոհերի համար: ԱՄՆ-ը պատրաստ Է օգնել Լիբանանին»,-հավելել Է Թրամփը:

Հզոր պայթյունը տեղի Է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի շրջանում: Քաղաքապետի խոսքով, տուժել Է քաղաքի շենքերի կեսը, իսկ հիվանդանոցները լեփ-լեցուն են մեծ թվով տուժածներով: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի նավահանգստում պայթյունների զոհերի թիվը հասել Է ավելի քան 100-ի, եւս 4 հազար մարդ վերքեր եւ վնասվածքներ են ստացել: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել Էր սելիտրայի պայթյունի մասին, հավելելով, որ այդ բեռը նավահանգստի պահեստում պահվում Էր 2014 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]