Պապիկյանը Տավուշում այցելել է Ադրբեջանի կողմից հրետակոծումից տուժած համայնքներ
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզում այցելել է ադրբեջանական հրետակոծությունից տուժած համայնքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին: Եվս մեկ անգամ շեշտվեց և հաստատվեց այն միտքը, որ բոլոր վնասված տները պետք է վերանորոգվեն ամենակարճ ժամկետում»,- նշված է հայտարարությունում:
Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում