Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ Արցախի ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ Արցախի ՊԲ-ում ցուցադրական 
պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարության անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արցախի Պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ պարապմունքներում ներգրավված են եղել ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Նախքան պարապմունքների մեկնարկը հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակից անձնակազմին ներկայացրել է միջոցառումների հակիրճ բովանդակությունը` կարևորելով դրանց պատշաճ իրականացումը բանակային նոր ուսումնական տարում զորքերի պատրաստության մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու և արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով:

Այնուհետև ծավալված ուսումնական կետերում, ըստ ուղղությունների, անց են կացվել սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման, զորքերի նստեցման շրջաններում հրամանատարների կողմից խնդիրների ճշգրտման և ընդհանրապես մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ընթացքում զորամասի կողմից իրականացվող գործողություններին առնչվող տարաբնույթ պարապմունքներ` հատուկ ուշադրություն դարձնելով դրանց կազմակերպման կարգին ու մեթոդիկային:

Ծավալված ուսումնական կետերում պարապմունքները ղեկավարել են բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Կարևորելով նշված օղակի հրամանատարական կազմի դերը զորամասերի ու ստորաբաժանումների արդյունավետ ղեկավարման, ներքին ծառայության ու մարտական հերթապահության կազմակերպման և առաջադրված խնդիրների իրագործման համատեքստում` ցուցադրական վարժանքների ընթացքում անց են կացվել ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, որոնք միտված էին ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործելու հրամանատարների մասնագիտական ունակությունները:

Շրջելով ծավալված ուսումնական կետերով և հետևելով պարապմունքների ընթացքին` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն իր հերթին անհրաժեշտ ցուցումներ ու պարզաբանումներ է տվել, որոնք միտված էին պարապմունքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելուն` հատուկ ուշադրության դարձնելով հակառակորդի հավանական գործողություններին հակազդելու միջոցառումներին:

Ցուցադրական պարապմունքների ավարտին ի մի են բերվել կատարված աշխատանքները, քննարկվել նոր ուսումնականում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու և համաբանակային կարևորության տարբեր թեմաներ, իսկ զորքերի ամենօրյա ծառայության առաջիկա անելիքների վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա հրամկազմին տվել է  անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ