Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չորս մարդ Է զոհվել Գոլանի բարձունքներում Իսրայելի գրոհի հետեւանքով

 Չորս մարդ Է զոհվել Գոլանի բարձունքներում Իսրայելի գրոհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ-Վաթան» սիրիական թերթը հաղորդում Է, որ չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան Գոլանի բարձունքների Կունեյտրայի շրջանում Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիրիական բանակի հրամանատարությունն օգոստոսի 3-ին հայտնել Էր տեղական ժամանակով ժամը 22:40-ին Կունեյտրայի շրջանի առաջնային դիրքերի վրա իսրայելական ուղղաթիռների գրոհի մասին: «Կունեյտրայի նահանգի հարավում գտնվող Էնն Քադի բնակավայրից չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան իսրայելական արկի ընկնելու հետեւանքով»,-գրում Է թերթը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների:

Թերթի տվյալներով՝ քաղաքացի Ֆեյսալ Սայիդը երեք ուղեկիցների հետ միասին գնդակոծության ժամանակ իր մեքենայով տեղաշարժվել Է այն գյուղում, որը գտնվում Էր Գոլանի բարձունքների սահմանազատման գծի մերձակայքում: Փոխադրամիջոցի վրա մարտական արկ Է ընկել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am