Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում զբոսաշրջիկների մուտքի համար նոր կանոններ են սահմանել

ԱՄԷ-ում զբոսաշրջիկների մուտքի համար նոր կանոններ են սահմանել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ և Աբու Դաբի քաղաքներում օգոստոսի 1-ից նոր կանոններ են սահմանվել երկիր մուտք գործող և տարանցիկ ճանապարհով այլ երկրներ մեկնող զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ-նովոստին, հղում անելով Tourprom-ին:

Դուբայ և Աբու Դաբի քաղաքներ մուտք գործելու համար բոլոր զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան: Մինչև 12 տարեկան երեխաները, սահմանափակ հնարավորությունների միջին և ծանր աստիճան ունեցող երեխաներն ազատվում են թեստի առկայության պարտադիր պահանջից: Բացասական պատասխանները վավեր են լինելու նմուշառումից հետո 96 ժամվա ընթացքում:

Բոլոր զբոսաշրջիկները նաև պետք է լրացնեն առողջության վիճակի վերաբերյալ հայտարարագիր և ներկայացնեն օդանավակայանում:

Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 61 հազար 163 է: Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 54 հազար 863 հոգի, մահացել` 351 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am