Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարավային Կորեան ՌԴ-ից ժամանող նավաստիներից տեղեկանք կպահանջի COVID-19-ի բացակայության մասին

Հարավային Կորեան ՌԴ-ից ժամանող նավաստիներից տեղեկանք կպահանջի COVID-19-ի բացակայության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք Է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում Է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Yonhap-ը՝ վկայակոչելով առողջապահության տեղական մարմիններին:

Տեղեկանքը պետք Է տրվի նախքան Հարավային Կորեա ժամանելը՝ 48 ժամվա ընթացքում: Գործակալությունը հիշեցնում Է, որ ավելի վաղ Սեուլը պարտավորեցրել Էր վեց երկրներից ժամանող բոլոր անձանց, որոնց թվում են՝ Բանգլադեշը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ֆիլիպինները եւ Ուզբեկստանը, բժշկական տեղեկանքներ տրամադրել COVID-19-ի բացակայության մասին: Ռուսաստանը երկրների այս ցուցակի մեջ դեռ չի մտել:

Կարանտինային խիստ միջոցառումները կկիրառվեն միայն Ռուսաստանի նավերի անձնակազմերի անդամների նկատմամբ:

2020 թվականի հունիսի 22-ից Հարավային Կորեայում վարակման 92 դեպք Է գրանցվել այն ութ նավերի ռուսաստանցի նավաստիների շրջանում, որոնք կառանվել Էին երկրում: Նշվում Է, որ այն ժամանակ, երբ երկրում դիտվում Է վարակման տեղական դեպքերի թվի նվազում, աճում Է արտասահմանից բերված դեպքերի թիվը:

Մասնավորապես, հիվանդության ներմուծված դեպքերի աճը կապված Է ռուսաստանցի նավաստիների եւ հարավկորեացի այն աշխատողների հետ, որոնք տուն են վերադարձել Իրաքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am