Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին պայթյունը կանխելու մասին

 Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին պայթյունը կանխելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների՝ պայթանյութ տեղադրելու փորձերը կանխելու մասին: «Մենք հենց նոր խափանել ենք Իսրայելի եւ Սիրիայի միջեւ սահմանափակոցի մերձակայքում պայթանյութ տեղադրելու չորս ահաբեկիչների փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակը:

Նշվում Է, որ զորքերը եւ ինքնաթիռները կրակ են բացել ջոկատի կողմը եւ երեւացել Է վայր ընկնելը: «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի եւ Սիրիայում բոլոր իրադարձությունների համար պատասխանատվությունը դնում ենք սիրիական ռեժիմի վրա»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am