«Արսենալ»-ը 14-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր
22:43, 1 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի գավաթակիր 14-րդ անգամ դարձավ Լոնդոնի «Արսենալ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուեմբլի մարզադաշտում կայացած եզրափակչում մրցեին Լոնդոնը ներկայացնող երկու թիմերը` «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: «Զինագործներին» հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Արսենալ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Չելսի»-ի միակ գնդակ խփեց Պուլիշիչը:
Լոնդոնի «Արսենալ»-ն իր պատմության մեջ 14-րդ անգամ է դառնում Անգլիայի գավաթակիր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում