Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 682 դեպքով հրդեհների թիվը նվազել է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 682 դեպքով հրդեհների թիվը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «682 դեպքով Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

Այս տարվա հրդեհների գերակշիռ մասն առաջացել է խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում՝ դրանք կազմում են ընդհանուր հրդեհների թվի 41-42 տոկոսը: Ս. Հայրապետյանը նկատում է` որպես կանոն, այս թիվը պահպանվում է: Անցած տարվա համեմատ, այս տարի գրեթե նույն պատկերն ու ցուցանիշն է: Բուսածածկ տարածքներում անցած տարի մոտ 4 անգամ աճ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում` հուլիսի աննախադեպ շոգով, ջերմաստիճանը հասավ 40 աստիճանի. «Այս տարի հուլիսը բավականին «մեղմ» էր, երբեմն անձրեւային, ինչը մեծ ազդեցություն ունեցավ հրդեհների քանակի նվազեցման վրա: Հուլիսին նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվը զգալիորեն պակաս է: Շատ շոգ օրերին զուգահեռ ունեցանք նաեւ անձրեւային օրեր: Համաձայն կանխատեսումների` մոտակա օրերը եւս անձրեւային են լինելու շատ մարզերում: Սա նպաստում է հրդեհների քանակի նվազեցման: Առջեւում դեռ օգոստոս եւ սեպտեմբեր ունենք` հրդեհավտանգ ժամանակահատված է: Կախված եղանակային պայմաններից` կարող է աճ ունենանք»»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am