Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարանտինից ցուցասրահ. Գյումրիում բացվեց երիտասարդ նկարիչների ցուցահանդես

Կարանտինից ցուցասրահ. Գյումրիում բացվեց երիտասարդ նկարիչների ցուցահանդես

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԻԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում բացվեց երիտասարդ նկարիչների ցուցահանդես: Նախաձեռնությունն իրականացվել է «Իրական արվեստ»  (REAL ART) նախագիծի  շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործերի մեծ մասը ստեղծվել է համավարակի օրերին՝ ինքնամեկուսացման պայմաններում:  Առաջին անգամ Գյումրու պատմության մեջ ցուցահանդեսը կազմակերպվել է բիզնես ոլորտի հետ համատեղ՝ Գյումրիում գործող հյուրանոցներից մեկի սրահներից մեկում՝ հնարավորություն տալով նաև երիտասարդ նկարինչներին վաճառել իրենց գործերը: «Այս ցուցահանդեսը մեր հյուրանոցում կազմակերպելը նպատակ ունի արվեստը հասանելի դարձնել քաղաք այցելած հյուրերին»,-նշեց հյուրանոցի գործադիր տնօրեն Վարդան  Սրտաշյանը:

Ձեռնարկի նպատակն է համախմբել գյումրեցի տաղանդավոր երիտասարդ արվեստագետներին, նրանց համար ապահովել ստեղծագործական միջավայր, վերլուծել աշխատանքները, ներկայացնել հանրության դատին, իրականացնել արվեստագետ-հասարակություն կապը, շարունակական դարձնել օժտված շրջանավարտների հետագա որոնումները արվեստի աշխարհում, մանավանդ որ ավարտելով Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը՝ շրջանավարտներից շատերը դադարում են ստեղծագործել:

«Սրանով «Իրական արվեստ» նախագիծը իրագործում է նաև սոցիալական գործառույթ, դաշտ է ստեղծում երիտասարդ ստեղծագործողների համար: Նկարիչներից յուրաքանչյուրն ունի իր ոճը, ձեռագիրը, կատարողական  տեխնիկան: Իրենց հասու արտահայտչամիջոցներով նրանք փորձում են արտահայտել ժամանակակից խնդիրներ: Փորձ է արվում խրախուսել ու պրոպագանդել ավանդական նկարչությունը, որն առավել խոցելի է ու անտեսված մեր օրերում, և որի լավագույն ավանդույթների կրողն է Գյումրին»,-նշում է նախագծի համակարգող, արվեստագետ Արաքս Մարգարյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am