Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է «Վան»-ին

«Ուրարտու»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է «Վան»-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու»-ի և բուլղարական «Բոտև»-ի նախկին պաշտպան Էբերտ Կարդոսո դա Սիլվան պայմանագիր է կնքել «Վան»-ի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը կլինի Սևադա Արզումանյանը:

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել«Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը։ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում:   

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am