Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հեղինակավոր ու պատվաբեր առաքելություն     

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հեղինակավոր ու պատվաբեր 
առաքելություն     

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Վան Բայբուրթյանը 80 տարեկան է եւ երեք տասնամյակից ավելի խմբագրում է Թբիլիսիում լույս տեսնող հայկական «Վրաստան» թերթը, թերթ, որն այս տարի նշում է իր 100-ամյակը։

«Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Պրոլետար», «Խորհրդային Վրաստան», «Սովետական Վրաստան», «Վրաստան»... Այս պարբերականն իր մեկդարյա պատմության ընթացքում եղել է Վրաստանի ամենաճանաչված լրատվամիջոցներից մեկը, տարիներ շարունակ կատարել է իր առաքելությունը՝ ընթերցողին մատուցելով ճշմարտացի, թարմ եւ օբյեկտիվ տեղեկատվություն։ Անցյալ դարի 30-40-ական թվականներին թերթին աշխատակցել են ժամանակի հայ գրականության երեւելի մարդկանցից շատերը, մասնավորապես՝ Արշավիր Մելիքյանը (որոշ ժամանակ եղել է թերթի խմբագիրը), Մաթեւոս Դարբինյանը, Գեւորգ Խալաթյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը, Ծերուն Թորգոմյանը, Կորյուն Ազրոյանը, Բենիկ Սեյրանյանը, Մարտին Քարամյանը, Հովհաննես Կարայանը, Աղասի Այվազյանը եւ այլք:        

Վան Բայբուրթյանին բախտ էր վիճակված շարունակելու այն բարի ավանդույթները, որ տարիների ընթացքում ձեւավորվել էին այստեղ... »:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am