Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

 Ֆիլիպինների հյուսիսում բարձրախտածին թռչնագրիպ Է հայտնաբերվել

 Ֆիլիպինների հյուսիսում բարձրախտածին թռչնագրիպ Է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների գյուղատնտեսության դեպարտամենտը հայտնել Է երկրի հյուսիսի Պամպանգա նահանգում H5N6 բարձրախտածին թռչնագրիպ հայտնաբերելու մասին. դրա տարածման դեմ պայքարելու համար իշխանությունները ոչնչացրել են գրեթե 39 հազար հավ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN Philippines հեռուստաալիքը:

Հաղորդվում Է, որ թռչնագրիպի օջախը հայտնաբերվել Է Սան-Լուիսի շրջանի ֆերմայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ 2017 թվականին նույնպես իշխանությունները թռչնագրիպ Էին հայտնաբերել Պամպանգա եւ Նուեւա-Էսիխա նահանգներում, այն ժամանակ դրա փոխանցումներ մարդուն չեն գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների վարակիչ վիրուսային հիվանդություն Է, որը հաճախ ընթանում Է առանց ախտանշանների: Առանձին դեպքերում վիրուսը կարող Է հաղթահարել տեսակային արգելքը եւ հիվանդություն կամ անախտանիշ վարակումներ առաջացնել մարդկանց ու կենդանիների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am