Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պրահայի արքեպիսկոպոսը հրապարակել է ՀՀ դեսպանության տեղեկատվությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Պրահայի արքեպիսկոպոսը հրապարակել է ՀՀ դեսպանության տեղեկատվությունը 
Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան «Ֆեյսբուք»-ի իր  էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է ՀՀ դեսպանության կողմից  տրամադրված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանա-թուրքական արձագանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության՝ վերջինիս գրասենյակի կողմից չեխերեն թարգմանված տարբերակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տրամադրած տեղեկատվությանը կից Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան կատարել է հետևյալ գրառումը․  

«Հրապարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ևս մեկ անգամ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչը մեզ ցավոք արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից։

Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ քրիստոնեական բազիլիկայի և Պոլսո պատրիարքի նստավայրի մզկիթի վերածումը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձություններն ինձ նույնպես մեծ մտահոգություն են պատճառում։ Խնդրում եմ բոլոր հավատացյալներին չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]