Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանը կոչ Է արել դադարեցնել հանքախուզությունը Միջերկրական ծովի արեւելքում

Էրդողանը կոչ Է արել դադարեցնել հանքախուզությունը Միջերկրական ծովի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի նավթագազային գործունեության շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ կողմ Է արտահայտվել նման ակտիվության ժամանակավոր դադարեցմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին հայտնել Է նախագահի քարտուղար Իբրահիմ Քալընը: Ավելի վաղ Թուրքիայի նման գործունեությունը հունական կղզիների մերձակայքում առաջացրել Է Աթենքի քննադատությունը: Այսպես, հուլիսի կեսերին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ցանկություն Է հայտնել, որպեսզի ԵՄ-ի գծով գործընկերները տնտեսական պատժամիջոցներ պատրաստեն Անկարայի դեմ այն դեպքում, երբ Թուրքիան շարունակի նավթի ու գազի հորատումն այս շրջանում:

«Եկեք հետեւենք կառուցողական մոտեցմանը եւ դադարեցնենք դա (հորատումը)»,-հուլիսի 28-ին Էրդողանի խոսքը փոխանցել Է Քալընը: Միեւնույն ժամանակ Քալընը Հունաստանին կոչ Է արել Թուրքիայի հետ խնդիրները լուծել երկկողմ հիման վրա՝ գործընթացին չներքաշել այլ երկրների: «Հունաստանի համար հնարավոր չի լինի արդյունքների հասնել՝ ԵՄ-ին իր անդամակցությունն օգտագործելով որպես ճնշման միջոց»,-նշել Է նա: Ավելի վաղ ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Թուրքիային քննադատության Էին ենթարկել Միջերկրական ծովի արեւելյան ջրերում նավթի ու գազի հորատման կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am