Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանն ամերիկյան ինքնաթիռների գործողությունները որակել Է «ահաբեկչական»

Իրանն ամերիկյան ինքնաթիռների գործողությունները որակել Է «ահաբեկչական»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը միջոցներ կձեռնարկի, որոնք ԱՄՆ-ին կստիպեն զղջալ անցյալ շաբաթ իրանական մարդատար ինքնաթիռը կալանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

Նրա խոսքով՝ Սիրիայի եւ Լիբիայի օդային տարածությունում ամերիկյան ինքնաթիռների գործողությունները Mahan Air ավիաընկերության հանրանավի նկատմամբ եղել են վտանգավոր, նա դրանք որակել Է «ահաբեկչական» եւ միջազգային նորմերի խախտում:

«Արտաքին գործերի նախարարությունը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի, դատական իշխանության եւ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աջակցությամբ, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որոնք ամերիկացիներին կստիպեն զղջալ կատավածի համար»,-Մուսավիի խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը:

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել Էր, որ Իրանը բողոքի մասին պաշտոնապես հայտարարել Է ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) խորհրդին՝ պահանջելով անհապաղ ուսումնասիրել Mahan Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռին ամերիկյան կործանիչների մոտենալու շուրջ ստեղծված իրադրությունը, ինքնաթիռ, որը Թեհրանից թռչում Էր Բեյրութ:

Մարդատար ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Բեյրութում (Լիբանան), իջեցրել ուղեւորներին, լրալցավորվել Է, որից հետո վերադարձել Է Թեհրան: Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 23-ին, արդյունքում, առկա տվյալների համաձայն, մի քանի ուղեւոր եւ անձնակազմի անդամ վնասվածքներ են ստացել, քանի որ օդաչուն մանյովր Է կատարել, որպեսզի, ինչպես նշում են Թեհրանում, խուսափի բախումից:

ԱՄՆ-ը իր հերթին հայտնել Է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռը իրանական հանրանավին ուղեկցել Է մեկ կիլոմետր տարածությամբ՝ հաշվի առնելով միջազգային նորմերը: Հանրանավը նույնականացնելով որպես Mahan Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռ, ամերիկյան կործանիչը հեռացել Է անվտանգ տարածություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am