Արցախ

Արցախում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք

2 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հուլիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 212 քաղաքացու մոտ, որից 149-ն առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում, ընդհանուր առմամբ, կատարվել է 4 691 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված: Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:

90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Վերջին 24 ժամում առողջացել է 1 հոգի: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում