Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էլթոն Ջոնի նախկին կինը նրանից 3 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջել

Էլթոն Ջոնի նախկին կինը նրանից 3 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երաժիշտ Էլթոն Ջոնի նախկի կինը 3 մլն ֆունտ ստերլինգի հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նա խախտել է ամուսնալուծության համաձայնագիրը՝ այն ներառելով իր հուշերում և «Ռոքետմեն» կենսագրական ֆիլմում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը դատի է տվել 73-ամյա երաժշտին համաձայնագրի «բազմակի և աղաղակող» խախտումների համար, որը զույգը ստորագրել է 1988 թվականին՝ 4 տարվա ամուսնությունից հետո։ Փաստաթուղթը ներառել է մի կետ, որն արգելում է նրանցից որևէ մեկին քննարկել իրենց ամուսնությունը կամ ամուսնալուծության պատճառները։

Փաստաթղթերում Բլաուելի իրավաբանական թիմը պնդում է, որ նա ամուսնալուծությունից հետո փորձել է թաքցնել իր կյանքը հասարակությունից, այդ թվում՝ անվան և արտաքինի փոփոխությունները, սակայն նրա կյանքի և երգչի հետ ապահարզանի մանրամասները բացահայտվել են ֆիլմում և հուշերում:

Բլաուելը պահանջում է դատական արգելք, որպեսզի կանխվի տեղեկատվության բացահայտումը ապագայում, ինչպես նաևլինի վնասի փոխհատուցում, որը, կազմում է մոտ 3 միլիոն ֆունտ։

Երգչի կողմը հերքում է համաձայնագրի խախտումը՝ պնդելով, որ գրքի, ֆիլմի և Instagram-ում մեկ հրապարակման մանրամասները հանրամատչելի են, և, որ պայմանագիրը «տարածվում է միայն անձնական և գաղտնի թեմաների վրա»։

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am