Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրավապահներին ներկայացրել է ադրբեջանական գործողությունների հանցավոր բնույթը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրավապահներին ներկայացրել է ադրբեջանական 
գործողությունների հանցավոր բնույթը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայերի հետ՝ քննարկելու Ռուսաստանում ադրբեջանական խմբավորումների կողմից հայերի վրա հարձակվելու խնդիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսաստանաբնակ հայերը նշել են, որ իրենց հարազատներին ադրբեջանական խմբերը ծեծի են ենթարկում, հայհոյում են այն դեպքում, որ իրենք որևէ անօրինական գործողություն չեն իրականացրել։ Նրանք դեսպանից հետաքրքրվեցին, թե արդյոք այս խնդրին լուծում տրվելու է, թե անհրաժեշտ է հայ համայնքի ներգրավումը այս հարցում։ 

Դեսպանը պատասխանել է, որ դրանք կազմակերպված հարձակումներ են, որոնց նպատակն է, որ հայերը պատասխանեն այդ գործողություններին։ Ադրբեջանական խմբերի սադրիչ գործողությունները կազմակերպված են, ունեն աշխարհաքաղաքական նկատառումներ։ 

«Նրանք ցանկանում են, որպեսզի դուք, լինելով էմոցիոնալ մարդ, պատասխանեք այդ գործողություններին։ Բնականաբար, նրանց արարքները հանցագործություն են, և այդ մասին մենք տեղեկացրել ենք բոլոր իրավապահ մարմիններին՝ քննչական մարմիններին, դաշնային ծառայությանը և այլն»,- ասել է Տողանյանը։

Դեսպանը հայտնել է, որ խնդրի առնչությամբ դեսպանության աշխատակիցները հանդիպումներ են ունեցել ՌԴ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել են, որ ադրբեջանական խմբերի կողմից այսպիսի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան բախման։ 

Տողանյանը ցավով նշել է, որ հուլիսի 23-ին այդ սադրիչ գործողությունները ստացել են զանգվածային բնույթ։ 

«Այս ամենն ազգամիջյան հավասարակշռության հիմքերը խարխլելու, հայությանը հունից հանելու և կոնֆլիկտ ստեղծելու նպատակ ունի։ Դա երեկ արվեց՝ մեքենաներ են վառվել, մարդկանց են ծեծել, կան դանակահարված մարդիկ, շատ տուժածներ»,- ընդգծել է դեսպանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերի առնչությամբ: Եղել են ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: «Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am