Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ստամբուլի իշխանությունները սահմանափակել են մարդկանց մուտքը դեպի Այա-Սոֆյայի տաճարի հրապարակ

 Ստամբուլի իշխանությունները սահմանափակել են մարդկանց մուտքը դեպի Այա-Սոֆյայի տաճարի հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի իշխանությունները հուլիսի 24-ին սահմանափակել են մարդկանց մուտքը դեպի Այա-Սոֆյայի տաճար մարդկանց զանգվածային կուտակման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Թանկագին հյուրեր, Այա-Սոֆյայի մերձակա հրապարակը լեփ-լեցուն Է նամազ անել ցանկացող անձանցով: Համավարակի պատճառով մուտքը սահմանափակվել Է,-նահանգապետ Ալի Երլիկայան գրել Է Twitter-ի իր Էջում:-Մեր Այա-Սոֆյան աղոթքների համար բաց կլինի մինչեւ վաղն առավոտյան»:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում Է իրադարձությունների վայրից, տաճարի առջեւի հրապարակը լեփ-լեցուն Է ուխտավորներով: Նրանցից ոմանք Այա-Սոֆյային ավելի մոտ տեղեր են զբաղեցրել երեկվանից: Ներկայում ոչ ոքի թույլ չեն տալիս տաճար մտնել, քանի որ, ինչպես սպասվում Է, նրանում Երեւանի ժամանակով 14:16-ին առաջինների թվում ուրբաթօրյա նամազ Է կատարելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, կառավարության անդամները եւ թուրքական խորհրդարանի պատգամավորները: Միայն դրանից հետո ներս կթողնեն Այա-Սոֆիայում աղոթել ցանկացող մարդկանց: Այա-Սոֆիայի մերձակայքում անվտանգության ապահովման նպատակով գործի են դրվել իրավակարգի հարյուրավոր աշխատակիցներ:

Գործնականում մոտակա բոլոր փողոցներն ամբողջովին փակ են, դրա հետ կապված Ստամբուլի տաճարին մոտենալ կարելի Է միայն հատուկ պատրաստված 11 անցակետերով: Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել Է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին կառավարության որոշումը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ստորագրել Է հրամանագիրը, որի համաձայն, Այա-Սոֆյայում կվերսկսվեն մուսուլմանական պաշտամունքները: Մի շարք քրիստոնեական եկեղեցիներ ափսոսանք են հայտնել ընդունված որոշման առնչությամբ: Նույնպիսի արձագանք Է հետեւել ՅՈւՆԵՍԿՕ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am