Տնտեսություն

Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ

1 րոպեի ընթերցում

Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում այս տարի տեղումների առումով եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, և որոշ հատվածներում հայտարարված է սակավաջուր տարի: Այդ իսկ պատճառով վերջին տվյալների համաձայն, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ,Սևանից 19 մլն խմ-ով ավելի ջրառ է իրականացվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ, չնայած դրան, Արփա-Սևան թունելով լիճէ տեղափոխվել մոտ 20 մլն խմ ջուր:

«Ինչպես գիտեք,գետերում ջրերի սակավաջրություն է եղել, դա է պատճառը, որ ներկա փուլում այդքան ջուր է վերցվել: Տաք ձմեռը խիստ ազդեց ջրամբարների լցվածության վրա: Ամեն դեպքում, հաշվի առնելով ոռոգվող տարածքների մեր ունեցած պլանները, կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ, եղած ջուրը կբավարարի,և Սևանին հավելյալ դիմելու անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Կարեն Սարգսյանը

ՀՀ կառավարությունը հունիսի սկսբին ընդունել էր որոշում, ըստ որի՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2020 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ: Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ չափաբաժնի մեջ տեղավորվեն, և հավելայլ ջրառի առիթ չլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում