Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. կոնգրեսական Ջիմ Կոստա

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. կոնգրեսական Ջիմ Կոստա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ամբիոնից, ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին, կրակ բացել քաղաքացիական անձանց վրա Տավուշի մարզում: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին, այն գործարանին, որն արտադրում է անձնական պաշտանիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս համավարակի ընթացքում: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Նա շեշտել է, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որ իրենք խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատեն Արցախի հետ:

Ջիմ Կոստան նաև նշել է, որ անվտանգության հարցում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությունն  անմիջապես պետք է վերագնահատեն, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով համապատասխան չէ, իսկ Հայաստանին տրվող աջակցությունը պետք է  ավելացնեն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am