Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Դամասկոսից դոկտոր Նորա Արիսյանը, Հալեպից՝ իրավաբան Լյուսի Իսկենյանը և Ժիրայր Ռեիսյանը: Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը նախորդ ընտրություններին ևս ընտրվել էին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։

Սիրիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020թ. հուլիսի 19-ին: 

Սիրիայի խորհրդարանը 2020թ. փետրվարի 13-ին միաձայն  ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այդ գործում մեծ էր հայ պատգամավորների դերը։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ