Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրել Է 100 մլն եվրո վարկի համաձայնագիր

 Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրել Է 100 մլն եվրո վարկի համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել Է 100 միլիոն եվրո վարկի համաձայնագիր՝ հանրապետության բյուջեի օժանակման նպատակների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին Քիշնեւի կողմից պայմանագիրը եւ դրա հուշագիրն ստորագրել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սերգեյ Պուշկուցան եւ Մոլդովայի Ազգային բանկի ղեկավար Օկտավիան Արմաշուն, հայտնում Է նախարարության մամուլի ծառայությունը:

«Մոլդովայի կառավարությունը պարտավորվել Է շարունակել ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը, ինչպես նաեւ եվրոպական ստանդարտների անցման բարենորոգումները»,- մեկնաբանել Է պայմանագիրը Պուշկուցան: Փողը կտրամադրվի մեկ տարվա ընթացքում երկու մասով: Առաջին մասնաբաժինը կստացվի հուշագրի ստորագրումից հետո, իսկ երկրորդը՝ կախված կլինի պատավորությունների իրականացումից, նշված Է հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրվում Է 15 տարով՝ լողացող տոկոսադրույքով: Այն կախված կլինի այն արժեքից, որով Եվրահանձնաժողովը փողը կփոխառի միջազգային ֆինանսական շուկայում: Մոլդովան նաեւ քննարկում Է 200 միլիոն եվրոյի վարկ Ռուսաստանի հետ: Այդ փողը երկրին թույլ կտա ավելի արագորեն հաղթահարել կորոնավիրուսի համավարկի հարուցած տնտեսական անկման հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am