Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տավուշի սահմանամերձ համայքներին տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքենաներ

Տավուշի սահմանամերձ համայքներին տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներին այս օրերին տրամադրվել են լրացուցիչ բժշկական սարքավորումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 18-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Գյուղերին տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքնենաներ: Այսինքն՝ մենք ամեն օր ավելի ենք ուժեղացնում մեր քաղաքացիական պաշտպանության համակարգը»,-ասաց մարզպետը:

Նա նշեց, որ այսօր ինտենսիվ հրապարակումներ են կատարել մարզպետարանում գործող աշխատանքային խմբերի հետ կապված, որպեսզի նախ քաղաքացիները տեղեկացված լինեն, թե ինչ է արվում, ապա նաև ցանկության դեպքում կարողանան աջակցություն ցուցաբերել: Հայկ Չոբանյանը կոչ արեց աջակցության պարագայում օգտագործել մարզպետարանի հարթակը:  

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am