Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Instagram-ը հայտարարել է առցանց-գնումների պարզեցման համար նոր գործառույթի գործակման մասին

Instagram-ը հայտարարել է առցանց-գնումների պարզեցման համար նոր գործառույթի գործակման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram հանրաճանաչ սոցիալական ցանցը մշակել Է նոր գործառույթ, որն զգալիորեն պարզեցնում Է Համացանցի միջոցով գնումներ կատարելու գործընթացը: Նոր ծառայությունն, ինչպես ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում, որը հուլիսի 16-ին հրապարակվել Է վերջինիս կայքում, ստացել Է Instagram Shop անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ գործառույթի շնորհիվ օգտատերերը կկարողանան տեղեկանալ վերջին մոդելային միտումների մասին, ստանալ անհատական հանձնարարականներ այս կամ այն արտադրանքի ընտրության վերաբերյալ, ինչպես նաեւ ձեռք բերել դուր եկած ապրանքները: Instagram Shop-ում, ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, օրինակ՝ կներկայացվեն հայտնի բրենդների հագուստի վերջին հավաքածուների եւ աքսեսուարների կատալոգները:

Ներկայումս ծառայությունը գործում Է ԱՄՆ-ի տարածքում: Մոտ ժամանակներս մշակողները պլանավորում են այն մատչելի դարձնել մյուս երկրների օգտատերերի համար: Նրանց համար, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգների տարածքում, սոցիալական ցանցում գոյություն ունի հատուկ նշան, որը ցույց Է տալիս, թե ինչ ապրանքներ կարելի Է ձեռք բերել անմիջականորեն Instagram-ում՝ դուրս չգալով հավելվածից: Արդեն այս տարվա վերջին պլանավորվում Է խանութի նոր ներդիրը հավելել նավիգացիոն պանելում, որպեսզի օգտատերերը կարողանան գնումների անցնել ընդամենը մեկ քլիքի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am