Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Չինական պատվաստանյութն արդյունավետ Է կորոնավիրուսի բոլոր մանրԷահիմքերի դեմ. Global Times

 Չինական պատվաստանյութն արդյունավետ Է կորոնավիրուսի բոլոր մանրԷահիմքերի դեմ. Global Times

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստանյութը, որի վրա աշխատում Է Չինաստանի Sinopharm դեղագործական կորպորացիան, իմունային պատասխան Է առաջացնում կորոնավիրուսի բոլոր հայտնի մանրԷահիմքերի նկատամամբ: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել Է Global Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ապաակտիվացված պատվաստանյութը, որը մենք մշակել ենք, կարող Է կիրառելի լինել կորոնավիրուսի՝ այս պահին հայտնաբերված բոլոր մանրԷահիմքերի, այդ թվում այն մանրԷահիմքի նկատմամբ, որը հայտնաբերվել Է Պեկինի «Սինֆադի» շուկայում»,- մեջբերում Է հրատարկությունը Sinopharm-ի նախագահ Յան Սյաոմինի խոսքը:

Այժմ Չինաստանի ընկերության թեկնածու պատվաստանյութն անցնում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Հունիսին Sinopharm-ը հայտնել Էր հետազոտությունների երկրորդ փուլը հաղողությամբ ավարտելու մասին: Մշակողի տնօրինության տակ կա փորձարկվող բժշկական պատրաստուկի ավելի քան 4 միլիոն դոզա, ճշտում Է հրատարակությունը: Յան Սյաոմինի խոսքով՝ աշխատանքային պատվաստանյութը պատրաստ կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am