Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունն արտոնություն տրամադրեց 30 մլրդ դրամի կարագի արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց 30 մլրդ դրամի կարագի արտադրության 
ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 30 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումք, 105-150 մլն դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար և 60 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ կարագի արտադրության համար որպես հումք հանդիսացող 50%  յուղայնությամբ սառեցված կաթնային սերուցք ԵԱՏՄ երկրներում չի արտադրվում: Արտադրվում է միայն փոքր քաշերով փաթեթավորված, ցածր յուղայնությամբ՝ նախատեսված մանրածախ վաճառքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]