Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կասֆալտապատվեն Չկալովկա համայնքի հրապարակը եւ երեք փողոց

Կասֆալտապատվեն Չկալովկա համայնքի հրապարակը եւ երեք փողոց

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվեն երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը:    

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 115 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 69 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 46 միլիոն դրամը՝ Չկալովկայի համայնքապետարանը: Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:

«Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Սա անգնահատելի նվեր կլինի մեր համայնքին, քանի որ Չկալովկայում 1988 թվականից ի վեր ճանապարհների հիմնանորոգման որեւէ աշխատանք չի իրականացվել: Համայնքի բնակչությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ կառավարությանը, Գեղարքունիքի մարզպետարանին ու Չկալովկայի համայնքապետարանին՝ համայնքի համար ամենակենսական ու տասնամյակներով չկարգավորված խնդրին լուծում տալու համար»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am