Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցում կանցկացվի լուսավորության ցանց

Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցում կանցկացվի լուսավորության ցանց

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը:

Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունն այն շահել է 8,8 միլիոն դրամով, առաջիկա օրերին հայտնի կլինի նաեւ ծրագրի պայմանագրային արժեքը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:  

«Զորավար Անդրանիկ փողոցը կլուսավորվի 1 500 մետր երկարությամբ: Կտեղադրվի 75 լուսատու՝ դրան կից երկրորդական փողոցների մուտքերի հետ միասին: Փողոցն իր գոյության ընթացքում լուսավորվում է առաջին անգամ: Նույն փողոցում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ 800 գծամետր երկարությամբ, որի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ: Ասֆալտապատման ծրագրի շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է»,- ասաց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am