«Փյունիկի» նիգերիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է
14:33, 13 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել է «Փյունիկից»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկին» էր միացել այս տարվա հունվարին։ Ադահ Օման «Փյունիկի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ` Արթուր Նադիրյանը, Նորայր Ղազարյանը, Սերոբ Գրիգորյանը, Նորայր Ղազարյանը երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում