«Փյունիկի» նիգերիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է  

14:33, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել է «Փյունիկից»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։

21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկին» էր միացել այս տարվա հունվարին։ Ադահ Օման «Փյունիկի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ` Արթուր ՆադիրյանըՆորայր Ղազարյանը, Սերոբ Գրիգորյանը, Նորայր Ղազարյանը երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am