Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմաբ՝ որպես պատասխան քայլ ամերիկյան կողմից ՉԺՀ-ից չորս նախկին եւ գործող պետական պաշտոնյաների դեմ սահմանված այցարգային եւ ֆինանսական սահմանափակումների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:

«Ամերիկյան կողմի գործողությունները (չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը – ծանոթ. խմբ.) կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, կոպորեն խախտում են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները եւ լուրջ վնաս են հասցնում չին-ամերիկյան հարաբերություններին: Չինական կողմը վճռականորեն դատապարտում Է դա: Ի պատասխան ամերիկյան կողմի անիրավական գործողությունների Չինաստանը որոշում Է ընդունել պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազտության հարցերով դեսպան Սեմ Բրաունբեկի, սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Քրուզի, ինչպես նաեւ կոնգրեսական Քրիս Սմիթի նկատմամբ»,- հայտարարել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am