Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել «Արմենպրես»-ին

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել «Արմենպրես»-ին՝ համավարակի ընթացքում հեռավար աշխատանքը դյուրացնելու նպատակով տրամադրելով 10 դյուրակիր համակարգիչ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շնորհակալություն է հայտնել Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ նոր կորոնավիրուսի համավարակի ընթացում գործակալությանը ցուցաբերած սպասված տեխնիկական աջակացության համար։ «Այս օժանդակությունը հնարավորություն կտա հեռավար պայմաններում բարձրացնել գործակալության աշխատանքի արդյունավետությունը, և ինչն ավելի կարևոր է, առավել անվտանգ դարձնել լրագրողների աշխատանքը համաճարակային իրավիճակում։ Սա Ձեր և դեսպանատան ողջ անձնակազմի անկեղծ բարեկամության ու հոգատար գործընկերային վերաբերմունքի վկայությունն է, ինչի համար մենք երախտապարտ ենք։ Առիթից օգտվելով, ցանկանում եմ կրկին ընդգծել, որ Ձեր պաշտոնավարումը նոր էջ բացեց մեր երկրների լրատվական գործակցության ոլորտում, ստորագրվեց համագործակցության հուշագիր WAM գործակալության հետ, հիմք դրվեց լրատվության իրական փոխանակմանն ու շահագրգիռ գործակցութանը։ Եվս մեկ անգամ հայտնում եմ իմ երախտագիտությունը»,- նշել է Անանյանը: Արամ Անանյանը ԱՄԷ դեսպանատան ողջ անձնակազմին, դեսպանին և նրա ընտանիքին մաղթել է ամենայն բարիք և նորանոր հաջողություններ։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների «WAM» լրատվական գործակալությունը համագործակցության հուշագիրը ստորագրել են 2019թ. մայիսի 3-ին:

«Արմենպրես»-ին տեխնիկական աջակցությունը ցուցաբերվել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի նախաձեռնությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am