«Չելսի»-ն պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին
22:32, 11 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ն հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ազնվականները» պարտվեց` սեփական դարպասն ընդունելով 3 գնդակ: «Շեֆիլդ Յունայթեդ»-ից աչքի ընկան Դեյվիդ Մաքգոլդրիկ (դուբլ) և Օլիվեր Մաքբարնին:
Այս տուրից հետո «Չելսի»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է 60 միավորով, իսկ «Շեֆիլդ Յունայթեդ»-ը 6-րդն է: Նրանք հավաքել են 54 միավոր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում