«Չելսի»-ն պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին

Armenpress 22:32, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ն հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  «ազնվականները» պարտվեց` սեփական դարպասն ընդունելով 3 գնդակ: «Շեֆիլդ Յունայթեդ»-ից աչքի ընկան Դեյվիդ Մաքգոլդրիկ (դուբլ) և Օլիվեր Մաքբարնին:

Այս տուրից հետո «Չելսի»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է 60 միավորով, իսկ «Շեֆիլդ Յունայթեդ»-ը 6-րդն է: Նրանք հավաքել են 54 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am