Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Բերձորում բազմաբնակարան շենք է կառուցվում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Բերձորում բազմաբնակարան շենք է 
կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հուլիսի 9-ին եղա շինհրապարակում, զրուցեցի շինարարների հետ։ Տեղում էր նաև ԱՀ քաղաքաշինության գլխավոր մասնագետ, տեխհսկիչ Գագիկ Ասրյանը, ով աշխղեկ Մխիթար Պետրոսյանի հետ չափագրման աշխատանքներ էր կատարում։ Շինարարությունն իրականացվում է Ստեփանակերտում գործող «Լադա-Մ» ՍՊԸ-ի կողմից՝ տնօրեն՝ Լեոնիդ Մարության։ Աշխղեկը տեղեկացրեց՝ աշխատանքներում ընդգրկված է մոտ 20 աշխատող՝ Ստեփանակերտից, Բերձորից, ՀՀ-ից։ 5 ամսվա ընթացքում հասցրել են ամբողջությամբ ավարտել դրսի պատերի սվաղը, էլեկտրալարերի, ջեռուցման ցանցի խողովակների, պատուհանների տեղադրումը։ Այժմ զբաղված են ներքին հարդարման աշխատանքներով, սանհանգույցի տեղադրումով։ Վարպետների մի մասն էլ սենյակների հատակների բետոնապատման աշխատանքներն էր կատարում։

Բերձորից ՍևակՍտեփանյանը 1 ամիս է, ինչ աշխատում է շինարարությունում։ Կարևորում է հարազատ քաղաքում նոր բնակելի տան կառուցումը։ Գ. Ասրյանը շրջում է շենքի տարածքում, հերթական անգամ ստուգում կատարված աշխատանքները։ Գոհ է։ Տեղեկացրեց՝ շենքը նախատեսված է 18 բնակարանի համար։ Դիմացի կողմից երկհարկանի է՝ նկուղային հարկով, որտեղ նախատեսած է կառուցել ապաստարան: Հակառակ կողմում եռահարկ է՝բնակելի տարածքով: Բնակարաններից 6-ը երկսենյականոց են, մնացածը՝մեկսենյականոց, որոնցից  6-ի մակերեսը մյուսների համեմատ ավելի մեծ է: Շենքի կոյուղին միանալու է կենտրոնականին։

Շինարարական աշխատանքներից հետո կսկսվի տարածքի բարեկարգումը։ Ըստ նախագծի՝ այն կավարտվի 2021 թվականին։ Շինանյութի խնդիր առայժմ չկա. ժամանակին տեղ է հասցվում»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am