Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Աշխարհում նվազել է փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի ապօրինի շրջանառության ծավալը

Աշխարհում նվազել է փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի ապօրինի շրջանառության 
ծավալը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում նվազել է փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի ապօրինի շրջանառության ծավալը, սակայն աճել է վագրերի ապօրինի որսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի նոր զեկույցում։

Զեկույցում ներկայացված են վայրի բնության մեջ կատարվող հանցագործության հիմնական միտումները և վերլուծվում են փղոսկրի, ռնգեղջյուրի եղջյուրի և այլ հազվագյուտ կենդանիների առևտրով զբաղվող շուկաները։

Ըստ զեկույցի՝ փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի նկատմամբ պահանջարկը նվազել է։ 2016-ից մինչև 2018 թվականները փղոսկրի և ռնգեղջյուր եղջյուրի առևտրից տարեկան հասույթը գնահատվել է համապատասխանաբար 400 միլիոն դոլար և 230 միլիոն դոլար:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ