Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բաց մրցույթ՝ Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում դասընթացավարների ընտրության համար

Բաց մրցույթ՝ Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում դասընթացավարների 
ընտրության համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, որը հաստատվեց նաև ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:   

«Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-ուսանող» փոխհարաբերությունները: Միաժամանակ այս ամենին զուգահեռ կարևոր է Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցումը: 

Ընտրության գործընթացը 

  1. Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասախոսների մրցույթ (մայիսի 25 - օգոստոսի 10),
  2. Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 - հուլիսի 20) և հարցազրույց (հուլիսի 25-31` հարցազրույցի անցկացում, օգոստոսի 01 - 10-՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),
  3. Առաջին փուլը փաստաթղթերի ուսումնասիրություն է, իսկ երկրոդ փուլը հարցազրույց՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ:
  4. Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում

Ովքե՞ր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ 

  1. Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),
  2. Առարկայացանկն ու ժամերը կցվում են(Հավելված 1),
  3. Անհրաժեշտ որակավորում
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ
  • ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)

  Պահանջվող հմտություններ   

  • Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում
  • Հաղորդակցության հմտություններ
  1. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2)   
  2. Դիմումի ձևանմուշը կցված է(Հավելված 3)
  3. Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:

Վարձատրություն

  1. 1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):
  2. Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ:

Այլ պայմաններ

Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:  

Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրեր վերաբերյալ ուղեցույցներ:

Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո մարզերի համար ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:

Հարցերի համար դիմել՝   

+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ [email protected]; [email protected] (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):

Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։

Անհամբեր սպասում ենք Ձեր դիմումներին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]