Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մակրոնն Իսրայելին նախազգուշացրել Է պաղեստինյան տարածքների անեքսիայից

Մակրոնն Իսրայելին նախազգուշացրել Է պաղեստինյան տարածքների անեքսիայից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելին կոչ Է արել հրաժարվելու պաղեստինյան տարածքների բռնակցման պլանների իրականացումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հուլիսի 10-ին տարածվել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ Մակրոնի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշված Է, որ Ֆրանսիայի ղեկավարը «նրան հիշեցրել Է Մերձավոր Արեւելքում խաղաղության՝ Ֆրանսիայի կողմնակցության մասին եւ խնդրել ձեռնպահ մնալ պաղեստինյան տարածքների բռնակցման որեւիցե միջոցի ձեռնարկումից»: Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծված Է, որ «այդ քայլը կհակասի միջազգային իրավունքին» եւ սպառնալիքի տակ կդնի երկու պետությունների ստեղծման հիման վրա մերձավորարեւելյան խնդիրի լուծումը:

Հայտարարության մեջ նշված Է, որ «հանրապետության նախագահը վերստին ընդգծել Է Իսրայելի անվտանգությանը եւ Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացման հասնելու նրա վճռականությանը Ֆրանսիայի հաստատուն կողմնակցության մասին»: Մակրոնը նաեւ «հայտնել Է իր նվիրվածությունը բարեկամությանն ու վստահությանը, որոնք կապում են Ֆրանսիան եւ Իսրայելը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]