Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Oլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կլինեն

Oլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի կառավարությունը Oլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ճապոնիան օտարերկրացիների համար փետրվարին է փակել իր սահմանները։ Ամռանը սահմանափակումների մի մասը հանվել է, բայց այժմ 129 երկրի քաղաքացիների մուտքը  արգելվում է։

Ենթադրվում է, որ համաշխարհային  գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 երկրի 11 հազար մարզիկներ։ Սահմանների բացման հարցը մանրամասն կքննարկվի սեպտեմբերին։ Համատեղ որոշմամբ կհաստատվի մասնակիցների և հյուրերի մուտքը երկիր՝ մեղմ  սահմանափակումներով, պայմանով, որ  ներկայացվի կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։

Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽ-­ն նորից հետաձգելու հնարավորությունը: Կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am