Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 4 304 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 4 304 կազմակերպության 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 8-ի դրությամբ  կայացվել է 4 304  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝  46 168 ստուգում, որից միայն 905-ը՝ նշված օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am