Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը  

Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը

 

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 600 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը:

Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Շենքում տեղակայված են համայնքի բուժկետը, գրադարանը, միջոցառումների սենյակը եւ համայնքապետարանը: Տանիքն անբարեկարգ է, որը եւ պատճառ է դառնում շենքի քայքայման: Այն հիմնանորոգվելու է ամբողջությամբ՝ շուրջ 616 քմ մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, որով եւ մեր համայնքի համար շատ կարեւոր խնդիր լուծված կլինի»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am