Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք  

Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային 
հիվանդության 41 նոր դեպք

 

ԳՅՈՒՄՐԻ, 9  ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան): Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Դա գրանցվել է հուլիսի 8-ին։ Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ բուժում է ստանում Շիրակի մարզի կորոնավիրուսով հիվանդ  76 բնակիչ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5 492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4 138 նմուշառման հետազոտություն։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեն 1 028 քաղաքացիներ, նրանցից 277-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 334 բնակիչ։
45 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am